Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ փողային երգեհոնի շնորհանդես։ Հայաստանում նման բացառիկ գործիք տեղադրելը իրականություն դարձավ Պեռնո Ռիկար ընկերության և Երևանի կոնյակի գործարանի աջակցության շնորհիվ (ֆոտոռեպորտաժ):
Մշակութային հարուստ անցյալ ունեցող հանրապետության երկրորդ քաղաք երգեհոն բերելը միջազգային մրցույթների դափնեկիր, ֆրանսաբնակ, ծննունդով Գյումրիից երգեհոնահարուհի, «Գյումրու բարեկամներ. Ֆրանսիա» միության նախագահ Նարինե Սիմոնյանի նախաձեռնությունն է, ով հետագայում նախատեսում է այստեղ նաև բացել երգեհոնային և երգեհոնաշինարության դպրոց:
Երգեհոնի շնորհանդեսի կապակցությամբ Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ հոգևոր երաժշտության երեկույթ, որի շրջանակներում կենդանի կատարմամբ հանդես եկավ աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը:
Եկեղեցում տեղադրված այս երգեհոնը ձեռք է բերվել անհատ հավաքածուից: Խորհրդանշական է, որ գործիքով նվագել է ֆրանսիացի հայտնի կոմպոզիտոր, երգեհոնահար Օլիվյե Մեսսիանը:
Գործիքը պատրաստված է երգեհոնաշինարարության բնագավառում հայտնի Ռոթինգերների տոհմի կողմից, որն ունի ավելի քան 250-ամյա ավանդույթներ:
Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ԱՐԱՐԱՏ հատուկ հյուրասիրություն:

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











