Audi-ն ու Disney-ը մեդիաընկերություն են հիմնել, որը կզբաղվի ինքնավար մեքենաների ուղեւորների համար կոնտենտի ստեղծմամբ, հայտնում է HighTech-ը։
Audi-ի ներկայացուցիչները ինքնավար մեքենայում ուղեւորների անցկացրած ժամանակը 25-րդ ժամ են անվանում, քանի որ առաջացած ազատ ժամանակը ոչ ոք չի հասկանում՝ ինչի վրա ծախսել։ Այժմ ընկերությունը պատրաստվում է մեդիակոնտենտի սպառման նոր տիպ մշակել հատուկ ինքնավար մեքենաների համար։




























