Ճապոնիայում ֆրանս–ճապոնական Renault-Nissan-Mitsubishi ավտոմոբիլային դաշինքի նախկին ղեկավար Կարլոս Գոնի կալանքի ժամկետը երկարացվել է եւս 10 օրով, փոխանցում է Kyodo գործակալությունը։
Նախկին 10–օրյա ժամկետը ավարտվում է նոյեմբերի 30-ին։ Այսպիսով, Տոկիոյի շրջանային դատարանը բավարարել է դատախազության պահանջը, որը պնդում էր երկարաձգել Գոնի կալանքի ժամկետը շարունակվող հետաքննության շրջանակներում։





























