Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ անհրաժեշտ է Սոչիում անցկացվելիք 2014 թվականի ձմեռային օլիմպիադան պաշտպանել բոլոր հնարավոր սադրանքներից,հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Վրաստանի հետ կապված գոյություն ունեն որոշակի խնդիրներ, որոնք էլ պահանջում են ուժային համակարգերի, դիվանագետների, ինչպես նաեւ ռուսական իրավապաշտպան մարմինների ուշադրությունը:

2008 թվականին Ռուսաստանի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո, Վրաստանի օլիմպիադայի հանձնաժողովը փորձում էր օլիմպիական խաղերը տեղափոխել Սոչիից, սակայն այդ փորձերը դրական ավարտ չունեցան: 2009 թվականի գարնանը, ռուսական հատուկ ծառայության աշխատակիցները Սոչիում ձերբակալել են վրացական լրտեսի, ով զբաղվում էր օլիմպիադական խաղերի նախապատրաստման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումով, հայտնում է Lenta.ru-ն: