2018 թվականին ռեկորդային թվով բրիտանացիներ դիմել են իռլանդական անձնագիր ստանալու համար, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Իռլանդիայի ԱԳՆ-ին։

Համաձայն գերատեսչության հաղորդագրության՝ անցնող տարում Իռլանդիայի քաղաքացիության համար դիմած բրիտանացիների թիվը ավելացել է 22 տոկոսով՝ Brexit-ից հետո ավելանալով գրեթե երկու անգամ։

Ընդհանուր առմամբ, այս տարի ԵՄ-ում իրենց քաղաքացիությունը (ԵՄ կազմի մեջ է մտնում նաեւ Իռլանդիան) պահպանելու ցանկություն է հայտնել գրեթե 100 000 բրիտանացի։ Նախորդ տարի Իռլանդիայի անձնագիր ստանալու համար դիմել էր 81 000 բրիտանացի։ Մինչդեռ 2015 թվականին՝ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալուց առաջ, Իռլանդիայի քաղաքացիություն ստանալու համար դիմել էր 46 000 բրիտանացի։

Նշենք, որ համաձայն Իռլանդայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրության՝ Իռլանդիայի քաղաքացի կարող են դառնալ իռլանդական արմատներ ունեցող յուրաքանչյուր ոք։ Ընդհանուր առմամբ, իռլանդական արմատներ ունեն Բրիտանիայի 6 մլն քաղաքացիներ։