ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին հրապարակայնորեն միջինում օրական 15 անգամ սուտ է խոսել։ Այսպիսի եզրահանգման է եկել The Washington Post-ը։

Հատուկ ծրագիրը հավաքել եւ ստուգել է նախագահի բոլոր կասկածելի հայտարարությունները։ Ընդհանուր առմամբ, ծրագրի տվյալներով, տարվա ընթացքում նա ստել է 7,6 հազար անգամ։ Սա գրեթե 3 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին (1989 անգամ)։

Նշվում է, որ Թրամփը իր տարին սկսել է այնպես, ինչպես նախորդ տարին, սակայն մայիսին մինչեւ 200-250 կեղծ հայտարարություն է արել։ Սակայն այս թիվը կրկնապատկվել է հունիսին եւ հասել 500-ի։ Սա կապում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների  նախապատրաստության  հետ։

Սեպտեմբերին Թրամփը ստել է 600 անգամ, հոկտեմբերին՝ 1200 անգամ, նոյեմբերին՝ 900։ Վերջին ամսվա ընթացքում նա վերադարձել է մայիսյան ցուցանիշին։

Թերթի տվյալներով՝ սուտ հայտարարությունների գրեթե մեկ քառորդը նա  արել է նախընտրական արշավի ժամանակ, այդքան էլ լրագրղների հետ շփումների ժամանակ,  սուտ տեղեկության շուրջ 17 տոկոսը Թրամփը հրապարակել է իր թվիթերյան էջում։

Նախագահի ստերը վերաբերում են թե նշանակալի, թե աննշան իրադարձություններին։ Մասնավորապես, Թրամփը շարունակում է պնդել, որ չի վճարել պոռնոդերասանուհուն իր հետ կապի հարցում լռեցնելու համար, չնայած այդ փաստը խոստովանել է նրա նախկին փաստաբան Մայքլ Քոենը։

Նա նաեւ չափազանցված է ներկայացնում տարբեր ցուցանիշներ՝ տնտեսականից մինչեւ քաղաքական։ Հրապարակման մեջ խոսվում է նաեւ Մեքսիկայի հետ սահմանին փախստականների հետ կապված իրավիճակի շուրջ Թրամփի ստերի մասին։

Դեկտեմբերին թերթի կողմից անցկացված հարցման տվյալներով՝ ամեն 10 ամերիկացուց 3-ը կասկածում են նախագահի խոսքերին։