Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին Օլիմպիադա-2014-ի թալիսմաններից ավելի շատ դուր է եկել Սպիտակ արջուկը: Այդ մասին հայտարարել է Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը:
Միրոնովի խոսքով, վերջերս նա հանդիպել է Մեդվեդեւին Սոչիում` Օլիմպիական օբյեկտների դիտարկման ժամանակ, եւ հարցրել, թե որ խորհրդանիշն է հավանում: «Նախագահն ասաց, որ ավելի շատ հավանում է արջին, ինչին ես պատասխանեցի, որ դա իշխանության կուսակցության խորհրդանիշն է»,- պատմել է Միրոնովը:
Նշենք, որ ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը նախապատվությունը տվել էր լեոպարդին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, կազմկոմիտեն որոշում է կայացրել Ձեմռային Օլիմպիական խաղերի թալիսման ընտրել հեռուստադիտողների քվեարկության արդյունքում:
Առաջին տեղում Լեոպարդն է` 28 տոկոս, արծաթը ստացել է Սպիտակ արջուկը` 18 տոկոս, իսկ եռյակը եզրափակում է Նապաստակը` 16 տոկոս:
Մոսկվայի 1980թ. օլիմպիական խաղերի թալսիման Միշկայի նկարիչ Վիկտոր Չիժիկովը հայտարարել է, թե Սոչի-2014-ի թալիսմաններից Սպիտակ Արջուկի պատկերը պլագիատ է: «Այդ սպիտակ արջուկը ամբողջությամբ վերցրել են իմ նկարից. աչքերը, քիթը, բերանը, ժպիտը, ամեն ինչ խաթարված է»,- ասել է Չիժիկովը «Էխո Մոսկվիի» եթերում: «Ես չեմ սիրում, երբ գողանում են, հեղինակը դա հատկապես սուր է զգում»,- հավելել է Չիժիկովը:





























