Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 13–ին, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարացնելու միջնորդությունը։
Կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը։ Հարցը քննելու է դատավոր Արմեն Բեկթաշյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 18–ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ բավարարվել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ պաշտպանական խումբը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը սակայն Վերաքննիչ դատարանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ մերժվել էր:











