NBC News հեռուստաալիքը Youtube-ում հրապարակել է Շրի Լանկայում պայթյունների շարքից 12 ժամ առաջ դրանց կազմակերպման կասկածյալին պատկերող տեսանյութ։

Տեսանյությում երեւում է, թե ինչպես է տղամարդը մտնում «Քինգսբերի» հյուրանոց եւ գրանցվում այնտեղ։

Դրանից հետո տեսանյութում հայտնվում է պայթյուններից մեկի պահը։

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի էին ունեցել մի շարք պայթյուններ, որոնք 250-260 մարդու մահվան պատճառ էին դարձել։ Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻՊ ահաբեկչական խմբավորումը, որի 130-140 անդամներ գործում են Շրի Լանկայի տարածքում։ Հետաքննության տվյալներով, գրոհներն իրականացրել են 9 մահապարտ ահաբեկիչներ, որոնցից 8-ի անձը արդեն հաստատված է։

Երեկվանից կղզու վրա պարետային ժամ է հաստատված։