Ըստ հին խորհրդային ավանդույթի՝ հայ կոմունիստները Երեւանում անցկացնում են մայիսմեկյան ցույց՝ նվիրված Աշխատավորների օրվան, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը (ֆոտոռեպորտաժ):

Երթը մեկնարկել է Մեսրոպ Մաշտոցի պողոտային կից Սարյանի պուրակից: Տոնական ցույցին մասնակցում են Հայաստանի Կոմունիիստական կուսակցության անդամները, ինչպես նաեւ մայրաքաղաքի բնակիչներ: Ցուցարարները բռնել են խորհրդային դրոշներ, ինչպես նաեւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դրոշները: