Արարատի մարզում մայիսի 28-ին ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 13:00-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ, 25-ամյա Վարդան Մկրտչյանը ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Փոքր Վեդի-Լուսառատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Լուսառատ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառերին:

Ըստ աղբյուրի՝ վարորդ Վ. Մկրտչյանը աշխատում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատում։

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: