Արարատի մարզում, այսօր՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Տափերական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Վահագն Շ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 FՍ 392 համարանիշի ավտոմեքենայով Շահումյան գյուղում Երեմ Կարապետյան փողոցում, բախվել է նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արտակ Կ.-ի վարած «Երազ 762» մակնիշի 22 ՏԼ 459 համարանիշի ավտոմեքենային։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով «06»-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց, կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ վնասելով քաղաքացու տան ցանկապատը։
Վթարի հետեւանքով Վահագն Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։






























