Ապրիլի 24-ին ոստիկանություն էր զանգահարել 23-ամյա մի կին եւ հայտնել, որ Նոր Արեշի տան բակից գողացել են հեծանիվը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել էին, որ 140 հազար դրամ արժողությամբ հեծանիվը գողացել էին՝ օգտվելով դարպասի դուռը բաց լինելու հանգամանքից:

Հարուցվել էր քրեական գործ:

Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է այլ գողություն կատարելու համար մայիսի 29-ին բերման ենթարկված 31-ամյա տղամարդը:

Նա տվել է խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտաներելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: