Մայիսի 29-ի առավոտյան ոստիկանություն է զանգահարել 42-ամյա մի կին եւ հայտնել, որ գիշերը մտել են տուն եւ գողություն կատարել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանները պարզել են, որ գիշերը, օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, բնակարան են մտել եւ գողացել բջջային հեռախոս ու սննդամթերք՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս:
Նույն օրը, նույն գյուղի մեկ այլ բնակչուհի բանավոր հողորդում է տվել, որ գիշերը, դարձյալ օգտվելով մուտքի դուռը բաց լինելու հանգամանքից, մտել են բնակարան եւ նջջասենյակից գողացել բջջային հեռախոս՝ պատճառելով մոտ 170 հազար դրամի վնաս:
Արտաշատի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել նույն գյուղի 41-ամյա բնակիչ մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ձերբակալվել:
Երկու դեպքով էլ գողոնն առգրավված է:
Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ:





























