Հայաստըանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 15:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում գտնվող վերգետնյա անցման վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Պարզվել է, որ քաղաքացին (Ա.Գ., ծնված 1997 թ.) բարձրացել է վերգետնյա անցման վրա գտնվող գովազդային վահանակին եւ սպառնում է ցած նետվել:

Փրկարարները կանխել են Ա.Գ.-ի ինքնասպանեւթյան փորձը, այնուհետեւ Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը քաղաքացուն տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: