Երևանի Մետրոպոլիտենի «Շենգավիթ» -«Գործարանային» կայարանների հատվածում այսօր՝ ժամը 16:01-ին, տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում։

Խափանման պատճառով առաջացել է գրաֆիկի խախտում։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի ծառայությունից։

Գնացքը անմիջապես փոխարինվել է սարքին գնացքով և վերականգնվել է ուղևորափոխադրման բնականոն ընթացքը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառած անհանգստության համար