Խոշոր պատահար է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում։ «Sputnik Արմենիայի»–ի փոխանցմամբ՝ Մյասնիկյան պողոտայով իջնելիս բեռնատար «Գազելը» բախվել է ճանապարհի մեջտեղի բետոնե բաժանարար արգելապատնեշին։
Բախման հետեւանքով մեքենան կողաշրջվել է։
Վարորդը, որը Երեւանում ապրող 30-ամյա տղամարդ է, կրել է միայն նյութական վնաս։
Տեղում ճանապարհային ոստիկանները ստուգել են նրա սթափության աստիճանը․ նա ալկոհոլ օգտագործած չի եղել։
Նախնական վարկածով տղամարդը մեքենայի կառավարումը կորցրել է վազանց կատարելիս կտրուկ արգելակելու հետեւանքով։





























