ԱԻՆ «911» ծառայությունն այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 16:10-ին,ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:16-ին:
Այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ:





























