Ոստիկանության Արաբկիրի եւ Կոտայքի բաժինների ծառայողները մարտի 16-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Գոռ Խաչատրյանին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա 2010 թ. հուլիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Կոմիտասի պողոտայում բացահայտ հափշտակել էր մի քաղաքացու ոսկե շղթան՝ խաչով: Խաչատրյանը խոստովանել է, որ մայրաքաղաքի Կոմիտասի պողոտայում եւ Կենտրոնի վաչական տարածքում մինչ օրս կատարել է նմանատիպ յոթ կողոպուտ եւս:
Գոռ Խաչատրյանի գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության Արաբկիրի կամ մոտակա բաժին:




























