Ռեակտիվ շարժիչով հովերբորդի ստեղծողը մտադիր է անցնել Լա Մանշ նեղուցը, հաղորդում է AP-ը:
Ֆրենկի Զապատան հայտարարել է, որ բոլոր համակարգերը գործում են, սակայն դա բարդ խնդիր է:
Փորձը կկատարվի հինգշաբթի՝ այդ կերպ նշելով առաջին թռիչքի 110-ամյակը, որը 1909թ. իրականացրել է ավիատոր Լուի Բլերիոն:
Զապատան պատմել է, որ վստահ է ինքն իր վրա, սակայն չի ցանկանում կանխատեսել, թե որքան ժամանակ կպահանջվի: Ժամում 87 մղոն արագության դեպքում նա կարող է դա անել ընդամենը 15 րոպեում:
Fier de notre armée, moderne et innovante. pic.twitter.com/DQvIfPolQf
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) 14 июля 2019 г.





























