Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատրաստ է վճարել նրան, ով կբերի կոմունիստական ապստամբների առաջնորդի գլուխը: Վերջինս մեղադրվում է անցած շաբաթ 4 ոստիկանի սպանության մեջ, հաղորդում է AP-ը:

Նա ասել է, որ պատրաստ է 3 մլն պեսո (59 000 դոլար) վճարել:

Դուտերտեն նշել է, որ ոստիկանները սպանվել են «Իսլամական պետության» գրոհայինների ոճով. նրանց ծեծել են, սպանել  եւ այրել:

Նա նաեւ ասել է, որ այդ գումարը կմեծացնի մինչեւ 20 մլն պեսո (392 000 դոլար), որպեսզի այդպիսով մեծանան ապստամբների առաջնորդին գտնելու շանսերը: Բացի այդ, նա նշել է, որ իրեն պետք է  առաջնորդի գլուխը, այլ ոչ թե մարմինը: