Հինգշաբթի երեկոյան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մերձքաղաքային Պուենտե Ալտոյում խաղային ավտոմատների սրահում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է BioBio ռադիոկայանը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ականատեսները ռադիոկայանին հայտնել են, որ հաստատության այցելուների վրա կրակել է այնտեղ մտած անհայտ տղամարդը: Ոստիկանության տվյալներով՝ չարագործը կատարել է ոչ պակաս 42 կրակոց: Ենթադրաբար՝ հրաձգության պատճառը վեճն էր, որը դրանից կարճ ժամանակ առաջ տեղի էր ունեցել հաստատությունից դուրս:

Իրականացվում են հարձակվողի որոնումները: Իրավապահները չեն բացառում, որ նա կարող էր հանցակիցներ ունենալ: