Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին։ Այս մասին այսօր՝ հունվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երեւան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին:
Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»։
Հիշեցնենք, որ այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի - Աթենք եւ Երեւան - Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչեւ հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում:




























