Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է եռօրյա ազգային սուգ՝ կապված Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի հետեւանքով իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի զոհվելու ու մյուս զոհվածների հետ:

«Վարչապետ եւ գերագույն հրամանատար Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է շաբաթ օրվանից սկսած եռօրյա սուգ՝ նվիրված նահատակների հոգիներին»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաղդադի օդանավակայանից ոչ հեռու ԱՄՆ ՌՕՈՒ ավիահարվածի հետեւանքով զոհվել է ԻՀՊԿ «Ղուդս» ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ղասեմ Սոլեյմանին: Թեհրանը խոստացել է դաժանորեն վրեժ լուծել լեգենդար գեներալի մահվան համար: