Մի քանի քաղաքացիների սպանության եւ երկրի արդարադատության նախարար Յան Զեբրոյի ու թմրամաֆիայի գործով զբաղվող դատախազի դեմ մահափորձ նախապատրաստելու կասկածանքով կալանավորվել է 28-ամյա մի տղամարդ, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Jedynka ռադիոկայանին։
Քննության կարծիքով՝ նա մեղավոր է թմրանյութերի մեծ խմբաքանակի վաճառքի, ինչպես նաեւ պատվիրված սպանության նախապատրաստման մեջ։
Նշվում է, որ չարագործին կալանավորել են թմրանյութեր վաճառողների դեմ ոստիկանության գործողության ընթացքում։
Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ նա պետք է 23,5 հազար եվրո տար հանցակցին, որը պետք է սպաներ արդարադատության նախարարին, ինչպես նաեւ դատախազին։ Բայց դա կանխվել է։





























