Ավստրիան օտարերկրյա պետությանը կասկածում է երկրի ԱԳՆ տեղեկատվական համակարգերի դեմ կիբեռգրոհի մեջ, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով նախարարության հայտարարությանը։
«Հաշվի առնելով գրոհի լրջության տեսակն ու աստիճանը՝ մենք կարծում ենք, որ այն ամենայն հավանականությամբ ավելի շատ կապ ունի պետական խաղացողի, այլ ոչ թե հանցագործների հետ»,- ասել են նախարարության մամուլի ծառայությունում։
Գործակալության զրուցակիցը միեւնույն ժամանակ հրաժարվել է նշել կիբեռգրոհի տեխնիկական մանրամասների մասին կամ իր կարծիքը հայտնել, թե որ պետությունն է կասկածվում կիբեռհանցագործության կատարման մեջ։
«Փորձագետները մեզ տեղեկացրել են, որ այդ գործողությունները կարող են տեւել մի քանի օր»,- ավելացրել է նա։
Ավստրիայի կառավարությունը կիբեռգրոհի մասին տեղեկացրել է շաբաթ երեկոյան՝ նշելով, որ անցյալում նման կիբեռհարձակումների ենթարկվել են նաեւ եվրոպական մյուս երկրները։





























