Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 4-ին, ժամը 11.00-ին, Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 42-ամյա Գեւորգ Մ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
42-ամյա Գեւորգը չարամտորեն խուսափում է երեխային պահելուց. Նա վերադարձել է Ռոստովից ու ներկայացել իրավապահներին




























