Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացվել է «ՀՀ կողմից երրորդ երկրներ արտահանման դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է արգելել փայտանյութի եւ դրանից պատ¬րաստ¬¬ված որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից երրորդ՝ ոչ ԵԱՏՄ երկրներ։

Նախագծում նշվում է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի համաձայն՝ երրորդ երկրների հետ ապրանքների փոխա¬դարձ առեւտրում ԵԱՏՄ անդամ պետություններն իրա¬¬վունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են` մարդու կյանքի եւ առողջության պահ¬պանման, հասա¬րա¬կական բարոյականության եւ իրավակարգի պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների եւ բույսերի, մշակութային արժեքների պաշտ¬պանության, միջազ¬գա¬յին պարտավորությունների կատարման, երկրի պաշտպանու¬թյան եւ անդամ պետու¬թյան անվտանգության ապահովման համար։

«ՀՀ-ից փայտանյութի եւ դրանից պատ¬րաստ¬¬ված որոշ ապրանքների արտահանման արգելքի պահանջ սահմա¬նելու նպատա¬¬¬կա¬¬հար¬մար¬ու¬թ¬յան հարցը պայմանավորված է շրջակա միջավայրի պահ¬պա¬նության անհրաժեշտությամբ։ Նախագիծը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի մասնագետների կողմից»,- ասվում է նախագծում:

Ստորեւ ներկայացված են ապրանքախմբեր անվանումները, որոնց արտահանումն առաջարկում է արգելել. 

1 - Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ այլ համանման ձեւերով

2 - Ասեղնատերեւ տեսակներից, Սաղարթավոր տեսակներից                                                  

3 - Անտառանյութեր՝ չմշակված, կեղեւը կամ մատաղ շերտերը հեռացրած կամ կոպիտ եզրատաշած կամ չեզրատաշած                                            

4 - Փայտանյութ՝ տակառագործական, ճեղքած գերաններ, փայտե ցցագերաններ, ցցեր եւ սյուներ՝ սրածայր, բայց երկայնքով չսղոցած

5 - Անտառանյութեր՝ կոպիտ տաշած, բայց չշրջատաշած, չկորացած եւ այլ եղանակով

չմշակած

6 - Գործիքների եւ համանման արտադրատեսակների համար նախատեսված ձեռնափայտերի, հովանոցների, բռնակների  արտադրության համար օգտագործվող, ծեղ եւ համանման փայտանյութ: