«Դինամո» մարզահամալիրում ապրիլի 18-ին մեկնարկել է Հայաստանի ոստիկանության, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության  «Մարտական եղբայրություն» վոլեյբոլի մրցաշարը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում  տարած հաղթանակին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցաշարին մասնակցում են՝ ՀՀ ոստիկանության, պաշտպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, ազգային անվտանգության ծառայության, ՀՀ-ում ՌԴ ՊՆ ավիաբազայի եւ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության հավաքականները:

Մրցաշարի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը եւ Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովը:

Մրցաշարի փակումը տեղի կունենա ապրիլի 22-ին: