Ոչ մի իրավիճակ էլ չի փոխվել, հարմարացնում ենք, գալիս ենք, քննարկում ենք, ձեր հարցերին էլ պատասխանում ենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը հիմա ոչ միայն ամենաշատ բացակայած պատգամավորը չէ, այլ նաեւ առաջին 5-յակում չկա:
«Հաճախակի եմ ուզում ձեզ տեսնել»,-կատակեց ԲՀԿ առաջնորդը:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն ունի նախընտրելի թեկնածու Արցախի նախագահական ընտրություններում, նա արձագանքեց. «Եթե նախընտրած թեկնածու ունենայինք, դուք կիմանայիք: Դուք գիտեք, որ Արցախը անկախ պետություն է, այնտեղ որոշողը ժողովուրդն է, ում նախընտրի, նրան էլ իր ձայնը կտա»:
Նա նաեւ ընդգծեց, որ հիմա էլ իրեն պատկանող ընկերություններում խիստ ստուգումներ են կատարվում:











