Չինացի կինը խաղալիք մեքենա է օգտագործում՝ իրեն կորոնավիրուսից պաշտպանելու համար, հաղորդում է CGTV հեռուստաալիքը: Տեսագրությունը հրապարակվել է Յութուբի ալիքում:
Մթերքները տեղափոխելու համար մեքենան հագեցրել են փոքր սայլակով: Մեքենայի վրա կա 2 տեսախցիկ եւ դինամիկ՝ մեքենայի տիրոջ հաղորդագրությունները վաճառողներին փոխանցելու համար: Խանութ հասնելու համար մեքենան պետք է անցնի մոտ 400 մետր, հաղորդում է autonews-ը:
Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուս էր հայտնաբերվել չինական Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերի կեսերին: Այս պահին հայտնի է 42 638 վարակվածի եւ ավելի քան 1000 զոհի մասին: 2020 թվականի հունվարի 22-ին Ուհանում եւ հարեւան քաղաքներում կարանտին էր սահմանվել: Իշխանությունները դադարեցրել էին հասարակական տրանսպորտի աշխատանքը, փակվել էին այդ քաղաքներ մուտքն ու ելքը: Վարակման դեպքեր են գրանցվել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Շվեդիայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ֆինլանդիայում, ԱՄԷ-ում եւ այլ երկրներում:











