Արդեն 3 ամիս է չենք կարողանում աշխատել, մեր հացը չենք կարողանում վաստակել։ Այս մասին այսօր՝ մարտի 2–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին մասնավոր տուրիստական գործունեություն իրականացնող քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում հանրապետության հրապարակում, իշխանություններից պահանջելով, որպեսզի թույլ տան իրենք մեքենաները կայանեն հրապարակի հարակաից հատվածում։
«10 տարի գործունեություն ենք իրականացրել Հանրապետության հրապարակում, աշխատել ենք տուրիզմով, ստեղծել ենք մեր օրվա հացը։ Այս պահին Հայկ Մարությանի կարգադրությամբ, չեն թույլատրում, որ այստեղ կանգնենք։ 3 ամիս է ամգործության ենք մատնվել, չենք կարողանում մեր հացը վաստակել։ Մեր ակցիան կայանում է նրանում, որ մեզ թույլ տան այստեղ կանգնել։ Մենք համաձայն ենք, որ մեկ հատ կարմիր գիծ գծվի, մեր գործունեության տեղը տան, մենք աշխատենք, անգամ համաձայն ենք հարկվել»,– ասաց վարորդներից մեկը։
Ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու եկավ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահ Ալֆրեդ Քոչարյանը։ Նա վարորդներին փոխանցեց, որ հարցի շուրջ այս պահին քննարկումներ են ընթանում։
«Այս պահի դրությամբ Զբոսաշրջության կոմիտեում գործում է կամավոր որոկավորման կարգ, որը վերաբերում է 14+1 ավտոբուսերին։ Այս պահին որեւէ այլ օրենք գոյություն չունի։ 7+1, 8+1 մեքենաների համար, ոչ մի կանոնակարգ չունենք։ Նոր օրենքը հիմա պրոցեսում է, եւ երբ պատրաստ լինի, կշրջանառվի, կլինեն հանրային քննարկումներ, բոլորս կկարողանանք քննարկումներին մասնակցել»։
Քանի որ քաղաքապետարանից են վարորդներին հորդորել մեքենաները նշված տարածքում չկայանել, վարորդները կապ հաստատեցին Երեւանի քաղաքապետրանի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանի հետ, որպեսզի տեղում հարցերը պարզաբանեն։
«Մարդիկ 10 օր առաջ եկել են ձեզ մոտ, որ այս ամնն արագ լինի եւ հիմա դրա համար աղմուկ են բարձրացրել։ Շատ է ուշանում, քանի որ 10 օր առաջ այդ ահազանգն իջեցվել է կոմիտե։ Մարդիկ 10 օր առաջ եկել, իրենց հարցը բարձրացրել են, հիմա դուրս է գալիս, որ դեռ նոր եք սկսել քննարկել։ Պետք է արագ այս հարցը քննարկել եւ մարդկանց տալ այո կամ ոչ պատասխանը»,– հավաքվածների հետ հեռախոսազրույցում ասաց Գալստյանը։
Զբոսաշրջության կոմիտեի փոխնախագահի խոսքով՝ այս պահին տարբեր գերատեսչությունների հետ քննարկումներ են ընթարում, որպեսզի մասնավորների աշխատելու համար լուծում գտնեն. «Հիմանկանում կայանելու խնդիրն է, որ այդ հարցը լուծվի։ Կոնկրետ Զբոսաշրջության կոմիտեի օրենքով գործում է կամավոր որակավորման տարբերակ, որով 14+1 մեքենաներւ կարող են գան, կամավոր հաշվառվեն, ունենան տարբերանշան։ Այստեղ կայանած մեքենաների կայանելու իրավունքը տալիս է քաղաքապետարանը, իմ ունեցած տեղեկության համաձայն բոլոր մեքենաների կայանումն արգելված է։ Քննարկումներն ընթանում են, հենց պատրաստ որոշում լինի, անպայման կտեղեկացնենք»։
Հարցին, մոտավոր ժամկետներ կա՞ն, թե երբ կլինի Քոչարյանը տվեց բացասական պատասխան։
Ակցիայի մասնակիցները ժամանակավորապես դադարեցրին ակցիան, խոստանալով կրկին վարադռանալ։











