Ռուսական ռուբլին մեքսիկական պեսոյի հետ համարվում է երկրորդ տատանողական արժույթը աշխարհում, ինչը ոչ միայն առողջապահական խնդիրների հետ է կապված, այլեւ նավթի գների տատանման: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես հազդի ռուբլու արժեզրկումը ՀՀ տնտեսության վրա:
«ՌԴ իշխանությունները փորձում է հանգստացնել շուկաները: Անորոշությունը շատ մեծ է, որեւէ մեկը չի կարողանում հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը ֆինանսական շուկայի կայունությունը պահպանելու հարցում մտահոգություններ չունի:
«Մենք կարող ենք մեր արտարժութային շուկան պահել հանգիստ վիճակում»,-ասաց նա:











