Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստում ընդմիջում հայտարարվեց:

Հիշեցնենք, որ սա առաջին նիստն է 2 ամսվա դադարից հետո: Նախկին նախագահի փաստաբանները նրան անձնական երաշխավորությամբ ազատելու, գրավով ազատելու, խափանման միջոցը փոխելու միջնորդություններ են ներկայացրել:

Դատախազներն արդեն հասցրել են դեմ արտահայտվել՝ միջնորդությունները չհիմնավորված համարելով: Նիստի ժամանակ արդեն բանավոր փոխհրաձգություն է տեղի ունեցել պաշտպանական կողմի եւ տուժած կողմի ներկայացուցիչների միջեւ, իսկ դատավորը Սեդա Սաֆարյանին սպառնացել է պատժամիջոցներով փաստաբանների ելույթների ժամանակ անվերջ խոսելու պատճառով: