Հայաստանի եւ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը հաղթողի մասին հարցը միամիտ է: Այս մասին SOVSPORT.RU-ին տված հարցարզույցում ասել է ռուսական էստրադայի հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը:

«Որքան էլ հարգեմ Հայաստանն ու իմ հայ ընկերներին, ես չպետք է կասկածեմ մեր հավաքականի հաղթանակին: Եվ դա ոչ այն պատճառով, որ Հայաստանն ավելի թույլ է, այլ այն պատճառով, որ մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Մեր հնարավորություններն ավելի շատ են, իսկ նրանք նման հնարավորություններ չունեն: Նույն արտասահմանցի մարզիչներին նրանք չեն կարող գրավել»,- հայտարարել է Կոբզոնը: