Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցների ակցիան մեկնարկել է կիրակի Մինսկի Անկախության հրապարակում։ ՏԱՍՍ-ի թղթակցի գնահատմամբ՝ դրան մասնակցում է մի քանի հազար մարդ։
Հավաքվածների առջեւ առաջինը ելույթ ունեցած պատգամավոր Գենադի Դավիդկոն հայտնել է, որ «այս պահին հայրենիքը վտանգված է»։
«Մենք հարգում ենք նրանց ընտրությունը, ովքեր այլակարծիք են մեզ հետ, սակայն ցանկանում ենք, որպեսզի մեր ընտրությունը եւս հարգեն։ Մենք ցանկանում ենք բարեկամական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ, մենք չենք ցանկանում բախումներ մեր քաղաքների փողոցներում։ Մենք ցանկանում ենք սիրել մեր երեխաներին եւ չբանավիճել նրանց հետ քաղաքականության մասին»,-ասել է Դավիդկոն։











