Համերաշխության ակցիայի մասնակիցները հավաքվել են կիրակի ցերեկը Անկախության հրապարակում։ Անկախության պողոտան փակ էր, ակցիայի մասնակիցները զբաղեցրել էին ոչ միայն հրապարակը, այլ նաեւ պողոտան, հաղորդում է Sputnik-Բելառուս-ը։

Այնուհետեւ քայլերթի մասնակիցներն ուղեւորվել են դեպի «Քաղաք-հերոս Միսնկ» հուշակոթողը։ Նրանց միացել են նաեւ Մարիա Կոլեսնիկովայի, Սերգեյ Դիլեւսկիի եւ այլոց միավորված շտաբի ներկայացուցիչները։

Շտաբի ներկայացուցիչներն ուղեկցել են ցուցարարներին մինչեւ կոթողը, որը շրջափակված է ուժայիններով եւ շղթայված փշալարերով։

Համակարգող խորհուրդը խնդրել է ակցիայի մասնակիցներին հեռանալ հուշակոթողից եւ անցնել պողոտայի մյուս կողմը, կամավորները շղթա են կազմել, որպեսզի թույլ չտան մարդկանց մոտենալ կոթողին եւ առճակատել։