ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր համապետական ծնողական ժողով է հրավիրել:

Ծնողական ժողովի ընթացքում նախարարը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի դպրոցականներին ու նրանց ծնողներին հուզող հարցերին:

«Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում:

Չվախենաք խավարից եկող աղմուկից եւ ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- իր էջում գրել էր Արայիկ Հարությունյանը: