Եթե լրիվ անկեղծ լինեմ, պետք է արձանագրենք, որ պրոֆեսիոնալների թիվը Հայաստանում շատ մեծ չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

«Ես չեմ ուզում, որ սա դիտարկվի որպես հավանական այլ թեկնածուների նսեմացում, որոնք կան: Այո, որակյալ պրոֆեսիոնալների, որոնք ցանկանում են համալրել պետական ծառայության համակարգը, այդքան մեծ չէԴա պայմանավորված է եւ աշխատավարձով, եւ սոցիալական  երաշխիքներով: Շատ դեպքերում հանրային ծառայությունը ոչ հրապուրիչ է: Եր դու վերացնում ես բոլոր կոռուպցիոն ռիսկերը, գոնե պետք է այնպիսի սոցիալական երաշխիքներ նախատեսես, որը կմղի անձին դեպի հանրային ծառայություն: Դրա համար շատ է քննարկվում հավելավճարների, պարգեւավճարների թեկան, բայց պետք է անկեղծ լինենք, որ գործ ունենք մի վիճակի հետ, երբ հանրային որակյալ ծառայություններ ստանալու համար որակյալ եւ արժանապատիվ աշխատավարձ մարդիկ պետք է ստանան: Այս խնդրի ուղղությամբ կառավարությունն ու ԱԺ-ն շատ ակտիվ աշխատում են»,-ասաց նա: