Արա, ով նստում ա, էս ժողովրդին քամում ա, անհատ ձեռներեցներից ի՞նչ եք ուզում: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, Պետական եկամուտի կոմիտեի շենքի դիմաց ասաց մանրածախ առեւտրով զբաղվող ակցիայի մասնակիցներից մեկը, ով դժգուհում է իշխանություններիի վարած քաղաքականությունից իրենց աշխատանքի նկատմամբ:
«Մեզ պարզապես չեն թողնում` աշխատաենք, չի կարելի մի ապրանքը 60 անգամ թանկացնել, էս ժողովրդին ի՞նչ եք տվել, ո՞ր մեկին եք մի լումայով օգնել ու ի՞նչ եք պահանջում, ով նստում է ղեկավար, ասում է` նախկինի ժամանակ կերել են, հիմա մեզ պետք է մուծեք, նրան մուծում ես մյուսն է գալիս, արա, ով նստում ա, էս ժողովրդին քամում ա, անհատ ձեռներեցներից ի՞նչ եք ուզում, թողեք մարդիկ իրենց պրոբլեմներով ապակվեն»,- ասաց ակցիայի մասնակիցը:Հարցին` միանալու են արդյոք ակցիայի մի մասին, ովքեր պատրաստվում են գնալ Արարատյան Մաքսատուն-Վարչություն, քաղաքացին նշեց, որ բոլորով միասին քայլելու են, տեսնեն`իրենց հարցին, ով է լուծում տալու, քանի որ այդ աշխատանքը նրանց միակ միջոցն է գոյատեւելու:
«Մի պահ պատկերացնո՞ւմ եք, եթե առեւտրով զբաղվող մարդիկ վաղը դուրս չգան աշխատելու, հասկանում եք`ինչ կկատարվի, պետք է իրականությանն ուղիղ աչքերով նայել` ինչ եք տվել եւ ինչ եք պահանջում»,-ասաց նա:
Այնուհետեւ նրանք շարժվեցին Արարատյան Մաքսատուն-Վարչություն:Հիշեցնենք, որ մանրածախ առեւտրով զբաղվող ձեռնարկատերերը այսօր` սեպտեմբերի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում` ըստ որոնց ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ գումար վճարելուն:Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՊԵԿ-ի դիմաց, որպեսզի նրանց խնդիրը այնտեղ եւս բարձրաձայնեն, որտեղ ակցիայի մասնակիցներին ասացին, որ նրանք գնան Արարատյան Մաքսատուն-Վարչություն, մաքսային պատասխանատուն քաղաքացիների հարցերին կպատասխանի: Սակայն քաղաքացիները դժգոհություն հայտնեցին Պետեկամուտների կոմիտեյի աշխատակցի տված պատասխանից`ասելով, որ այդ դեպքում ինչու է սա կոչվում ՊԵԿ, եթե այն իրավասու չէ քաղաքացիների իրենց կոմիտեյի պատասխանատվության տակ գտնվող հարցերին պատասխան տալ:Ակցիայի մասնակիցները «Ամո´թ, ամոթ» կոչերով շարժվեցին Արարատյան Մաքսատուն-Վարչություն` ասելով, որ բոլոր հնարավոր եւ անհնարին տեղերը կգնան, մինչեւ նրանց խնդրին լուծում կտրվի:











