Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության` 9-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, փաստաթղթի կեղծիքի եւ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 3-ական, յուրացման կամ վատնման ու թմրամիջոցի հայտնաբերման՝ 2-ական, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու եւ անհետաձգելի միջամտության որոշման պահանջները խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: