Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Ազգային ժողովի նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ նվիրված Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի զոհերի հիշատակին:
Նիստի սկզբում ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը նման խնդրանքով դիմեց պատգամավորներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի ՊԲ մարտական դիրքերը եւ Արցախի խաղաղ բնակավայրերը:











