Եկատերինբուրգում ձերբակալվել է 53-ամյա քրեական հեղինակություն, նախկինում բազմիցս դատապարտված թբիլիսցի Կար-օղլի Մամեդովը` Կարո մականունով:

Վերջին շրջանում նա բնակվում էր Նիժնի Տագիլում եւ գլխավոր կասկածյալն էր գործարարների նկատմամբ շորթման փաստով հարուցված քրգործով:

Նա ազատության մեջ էր ստորագրությամբ, սակայն վերջին շրջանում իրավապահները բողոքներ էին ստացել գործի վկաներից, որ նրանց ահաբեկում են: Մարդկանց սպառանլիք բովանդակությամբ նամակներ էին ուղարկել, իսկ մեկի մեքենան հրդեհել էին: Ոստիկանությունը ձերբակալել է Մամեդովին` կասկածելով, որ նա է կանգնած դրա հետեւում:

Հարկ է նշել, որ Կար-օղլի Մամեդովը «Դեդ Հասանի»` Ասլան Ուսոյանի ազգականն է եւ նրա ներկայացուցիչը Նիժնի Տագիլ քաղաքում: