Ռուսաստանն այս պրոցեսում կառուցողական դեր է խաղում։ Ես դրական եմ գնահատում իրենց ներգրավվածությունը, ամեն դեպքում անում են իրենցից կախված հնարավորը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։

Լրագրողի հարցին, թե հայկական կողմը դիվանագիտական ճակատում ի՞նչ է անում, որպեսզի կանխի Ադրբեջանի կողմից նոր զինատեսակների ձեռքբերումը, Արման Եղոյանն արձագանքեց․

«Ինչպես գիտեք, Վրաստանն արգելել է  իր օդային տարածքներով ռազմական ինքնաթիռների թռիչքը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ եթե նման զինատեսակներ տեղափոխվում են, ապա տեղափոխվում են ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական նշանակության բեռնատար ինքնաթիռներով, ու այստեղ մեր վրացի գործընկերներն ասում են, որ իրենք չեն կարող օդում ստուգել, թե դրա մեջ ինչ է։ Քաղաքայինով իրենց չեն կաող ստուգել, ցամաքով կարող են։ Կարծեմ հրապարակում եղավ, որ մի անցակետում Թուրքիայց եկող անօթաչուներ էին կանգնեցրել։ Սա է իրավիճակը, այո, դա շատ մեծ խնդիր է և այս օրերին էդ ուղղությամբ պետք է աշխատենք, որպեսզի  դա կանգնեցնենք, որովհետև Ադրբեջանը ինքն իրենով չի կարող շարունակել այս պատերազմը, հաշվի առնելով ունեցած կորուստները»։

 Արման Եղոյանի համոզմամբ՝ պարտվելու մասին խոսք լինել չի կարող։ Այս պատերազմը մարտահրավեր է նետված Հայաստանին,  ինչն ըստ Արման Եղոյանի՝ միջազգային հանրությունը հասկանում է։

«Երբ ասում եմ, որ մարտահրավեր է նետված Հայաստանի գոյությանը, դա ժամանակակից աշխարհում ոչ թե բռնում են և քարտեզի վրայից ջնջում են պետությունը, այլ այդ պետությանն այնքան են թուլացնում, որ այն կորցնում է իր սուվերենությունը, ինչը մենք չենք կարող թույլ տալ և թույլ չենք տալու»,- ընդգծեց  Արման Եղոյանը։

 Իշխող ուժի պատգամավորը զգուշացնում է, որ եթե այս պատերազմը շարունակվի, ապա այն չի սահմանափակվելու միայն  այս տարածաշրջանում, այլ տարածվելու է ամբողջ Եվրոպայում։

«Իզուր չի, որ Ֆրանսիայի նախագահը,  համոզված եմ, որ ամբողջական տեղեկատվության է տիրապետում Սիրիայում ջիհադիստների գործողոթւյունների մասին, այդքան արագ ու կտրուկ արձագանքեց, սրանից մենք պատկերացում կարող ենք կազմել, որ ինչքան կարևոր է եվրոպական մայրցամաքաի համար այս հարցը լուրջ։ Ոչ ոք չգիտի՝ վաղը էնտեղ խմբավորումները ինչ կանեն, ու սա իրենց շատ լավ պիտի հասկանան»,-հավելեց Արման Եղոյանը։