Իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություն են իրականացրել  «Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի  առանձնատանը` առգրավել  համակարգիչ եւ սվին դանակ:

Նրա խոսքով` կուսակցության գրասենյակում եւ իր տանը խուզարկությունը երեկվա ֆեյսբուքյան լայվի պատճառով է եղել:. «Իմ անձի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները կարծում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ են կապված»:

Նշենք, որ «Ադեկվադ» կուսակցության գրասենյակում նույնպես տեղի է ունեցել  խուզարկություն, առգրավել են կրիչներ եւ համակարգիչներ: