Երեւանում այսօր` նոյեմբերի 29-ին, անցկացվող մտավորականների միաբանության երթը Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն: Նրանք գերիների եւ անհետ կորածների խնդրի լուծման համար նամակ կհանձնեն ՀՀ-ում ՌԴ դեսպանին:
«Ինչի ՌԴ-ից ենք սկսում, որովհետեւ այն երկիրն է, որն իր միջամտությունը բերեց այս ամեն ինչին, որը որ կարողացավ ինչ որ մի կերպ մասնակցել այն հարցին, որով մենք ենք այսօր զբաղվում ,- ասաց դերասան Հրանտ Թոխատյանը։
Նա հորդորոեց չքաղաքականանցնել իրենց ակցիան, ինչպես ըստ նրա արվել է նախօրեին՝ հանրահավաքից հետո։











