Ցանկացած հռետորաբանություն կարող է շահարկվել, բնավ դա իմ հռետորաբանությունը չէ, բայց մյուս կողմից չէի փորձի որեւէ ձեւով շահարկել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ճին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նրան, որ 17 քաղաքական ուժերը Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու ժամանակ են տվել մինչեւ դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը, նաեւ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ եթե Փաշինյանը չհեռանա, գազազաժ ժողովուրդը նրա կհոշոտի:

«Ոչ ոք ոչ ոք չի հոշոտելու, պետք չի դա անդադար դարձնել մատի փաթաթան: Ես չեմ կարծում, որ այդ իմաստով է ասվել, որ անպայման ժողովուրդը գալու է ինչ-որ բան անի, կամ ժողովրդին առաջնորդելու են ինչ-որ բանի: Ուղղակի ամեն ուժ ունի իր մոտեցումները եւ իրենք պետք է մեկնաբանեն, թե վերջնաժամկետն ինչի հետ է կապված»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դրա մեջ բռնության կոչեր ու մտահոգիչ տարրեր է տեսնում, Մարուքյանն ասաց. «Ես արդեն ասացի, դիմեք Լեւոն Տեր-Պետրոսյանին, թող մեկնաբանի: Ես քաղաքացիական բացումներից խոսում եմ նոյեմբերի 9-ի գիշերվանից, երբ ԱԺ շենք էր մտել մի քանի հարյուր մարդ»: