Իմ հայտարարություն-կոչը հիմնականում վերաբերում էր դատավորներին, որոնց խնդրել, հորդորել եմ զերծ մնալ քաղաքականությունից, չենթարկվել ճնշումների և առաջարկել եմ ու նախազգուշացրել, որ եթե տեսնեմ՝ որևէ դատավոր ենթարկվում է կամ տուրք է տալիս այդ ճնշումներին ու քաղաքական որոշում է կայացնում, ինքս խստագույնս կարձագանքեմ այդ ամենին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն՝ անդրադառնալով մեղադրանքին, որ ԲԴԽ նախագահի նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո դատական համակարգը քաղաքական գործընթացներին է ներգրավել:
«Իմ կոչը վերաբերում էր ապաքաղաքական լինելու: Ինձ համար զարմանալի է, որ քաղաքական կոնյուկտուրային չմասնակցելու կոչը դիտվում է որպես քաղաքական կոչ: Ուղղակի ժպիտ է առաջացնում: Ես տեսնում էին դատարանների առջեւ հավաքված մարդիկ, հնչում էին տարբեր վանկարկումներ, դրա համար իմ կոչն էր զերծ մնալ քաղաքականությունից»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ որ ԲԴԽ նախագահը դեռևս դեկտեմբերի 15-ին կոչով դիմել էր դատավորներին՝ մասնավորապես ասելով՝ այսօր է տրվելու դատավորներիս համար ամոթալի հարցի պատասխանը՝ պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված պրոֆեսիոնալներ:











