Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ստացել, որոնք իրացրին մարտի 7-ին։ Գյումրի քաղաքից Մայիսյան գյուղ տանող ճանապարհին հայտնաբերվեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին Գյումրիում բնակվող երկու տղամարդ՝ 27 և 41 տարեկան։ Կրտսերի խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ։ Ամասիայի ոստիկանների տեղեկություններով՝ դրանք 70 հազար դրամով ձեռք էին բերել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա մի տղամարդուց, որը «Ինֆինիտի» մակնիշի մեքենայով պետք է ընթանար Գյումրի-Բավրա ճանապարհով։ Տղամարդը հայտնաբերվեց ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ ու կաթուցիչ։ «Ինֆինիտիի» սրահում էլ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ կային՝ ընդհանուր 24 գրամից ավելի քաշով։ Դրանք առգրավվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Փաշինյանն ու նախարարները ԱԺ-ում հարցուպատասխանի են մասնակցում

Եղվարդում հողին հանձնեցին ավտովթարից զոհված ամուսիններին ու նրանց 6–ամյա որդուն I ԼՈՒՐԵՐ I 16:30

Դուք, երևի թե, վեճ ունեք ԵԽԽՎ-ի հետ․ Վարդևանյանը՝ ՔՊ-ականին

Ոնց որ նավթավերամշակման գործարանը համեմատեք բիտումի գործարանի հետ. Կարապետյանը՝ Գաբրիելյանին

Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր I ԼՈՒՐԵՐ I 14:00

Դուք եք բերել Հայաստանում ընտանիքի խոսույթը. թեժ խոսակցություն ԱԺ–ում

Առա հա, թե կստանաք էդ տրիգերը. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ո՞վ ա ասել, որ իշխանություն լինելը հեշտ երեւույթ է, եկեք, պատասխանեք. Վարդեւանյանը՝ ՔՊ–ին

Մեր միջի հարուստը դուք եք, «Флаг в руки», արե՛ք. Եղոյանը՝ ընդդիմությանը

Դե Իվան ա ասել, կարող ա Ռաշիդ էլ ասել, երևի որպես գյումրեցի կատակ է արել. Մինասյանը՝ մարզպետի մասին

Չիր ու չամիչ, մեկ էլ Զատկի ձու. Խաչատրյանը` արտահանման մասին

Ջերմուկի գործարանով չենք ապրելու, մեզ տասնյակ նոր արտադրություններ են պետք. Նարեկ Կարապետյան