Մյանմայի իշխանությունը որոշում է ընդունել համաներմամբ ավելի քան 23 հազար բանտարկյալի ազատ արձակելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պետական վարչական խորհրդի տվյալներով՝ համաներման է արժանացել 23 047 հանցագործ, այդ թվում 137-ը՝ արտասահմանցիներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Մյանմայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել պետության ղեկավարների ձերբակալությունից հետո:  Մեկ տարի ժամկետով ձերբակալվել են նախագահ Վին Մյինը եւ պետական խորհրդատու Աուն Սան Սու Չժին: